
Bein Sports-ը տեղեկացնում է, որ բրազիլական «Ֆլամենգոյի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: Ըստ աղբյուրի` պորտուգալացի մասնագետը COVID-19 կորոնավիրուսի թեստ է հանձնել երեկ` մարտի 16-ին, որի պատասխանը եղել է դրական: Մասնագետը մեկուսացված է:
Բրազիլական թիմի բոլոր խաղացողները, մարզչական շտաբն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Էդմոն Մարտիրոսյան