Խուճապ չկա, շտապօգնությունն աշխատում է նույն ռեժիմով. Թագուհի Ստեփանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով ավելացել են քաղաքացիների շտապօգնության կանչերի թիվը:

-Տիկի՛ն Ստեփանյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով ի՞նչ իրավիճակ է Շտապօգնության ծառայությունում, արդյոք այս ժամանակահատվածում բավարարո՞ւմ են այն ռեսուրսները, որով հնարավոր կլինի սպասարկել հանրությանը:

-Այո, ռեսուրսը բավարարում է, եթե քաղաքացիները իսկապես անհետաձգելի կանչերը կատարեն:

-Այսինքն՝ինչ-որ խուճապային իրավիճակ է,ու քաղաքացիները կանչերն իրականացնում են առանց դրա անհրաժեշտությունից ելնելո՞վ:

-Ընդհանրապես, այդ դեպքերը միշտ կան, դա այսօրվա իրավիճակի հետ կապված չէ, մենքմիշտ բազմիցս խոսել ենք, որ շտապօգնության կանչերի հիմնական անհետաձգելի տոկոսը կազմում է 20-30 տոկոսը: Այսինքն՝ այնպես չէ, որնոր է, հիմա է այդ ամեն ինչըսրվել, մենքմիշտ էլ ունենք կանչեր, որոնքորտվում են շտապօգնության ծառայության, որըորչի համապատասխանում անհետաձգելի կաչների թվին:

-Իսկ շտապօգնության ծառայության կանչերից կարելի՞ է ենթադրել, որ կորոնավիրուսի տարածմամբ քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ են, ինչի համար այդ կանչերը արվում են անգամ ոչանհետաձգելի պայմաններից ելնելով:

-Ոչ, շատ մեծ խուճապ չկա, պետք է ասեմ, ընդհակառակը,մեր կանչերի թիվը բավականին պակասել էր՝ նախորդ ամիսների հետ համեմատ, եւ պետք է նշեմ, որ կազմում են օրական մոտ 750-780 կանչ, եւ հունվար-փետրվար ամիսներին մենք սպասարկել ենք օրական 950 կանչ: Ուղղակի մարդիկ անհանգստացած են. եթե ունենսուր շնչառական հիվանդության սիմպտոմներ, դիմում են, որհերքվի, ավելի վտանգավոր խնդիր չդառնա:

-Բայց վերջին 10 օրերի ընթացքում Շտապօգնության ծառայությունում զանգերի քանակի ավեացում եղե՞լ է: Ձերկողմից նշված բողոքով քացաղաքացիները դիմե՞լ են Ձեր ղեկավարած ծառայությանը:

-Միայն երեկ էր, կիրակի օրը, որ կանչի թիվըկրկին բարձրացել էր մինչեւ 916-ի, բայց ես կարծում եմ, որ այն զուտ կապված էր ոչ աշխատանքային օրով: Կարծում եմ՝ միակ պատճառը դա էր, որ կանչերի թիվը այդքան շատացավ:

-Արդյոք Շտապօգնության ծառայության աշխատակիցները ահազանգերի ժամանակ քաղաքացիների մոտ են գնում դիմակներով, ձեռնոցներով, այսինքն անհրաժեշտ այն միջոցներով, որը պահանջում է ՀՀ քաղաքացու անվտանգությո՞ւնը:

-Մեր բոլոր աշխատակիցները ունեն բոլոր այդ անվտանգության համար ապահովող ե՛ւ նյութերը, ե՛ւ դիմակները, ե՛ւ ակնոցները, այսինքն՝ եթե կանչը սիրտ-անոթային է, միգուցե մտնելիս դիմակ հագած չի բժիշկը, բայց հիմնականում մեր ամբողջ անձնակազմը անպայման օգտվում է այդ բոլոր պարագաներից, որովհետեւ առաջին հերթինիր կյանքն է վտանգում եւ ոչ թե դիմացինի կյանքը: Եւ անվտանգության կանոնները ապահովելու համար անպայման այդ բոլոր պարագաները կրում են մեր ծառայության բժիշկները: Անկեղծ ասած, ես չգիտեմ նման դեպքեր, ես ահազանգեր չեմ ստացել, որ առանց դիմակի մտած լինեն: Եթե կան նման դեպքեր, ապա ես հորդորում եմ, որ դրա մասին մեզ տեղեկացնեն: Բայց նորից եմ ասում, որ առաջնահերթ դա մեր բրիգադայի աշխատակիցների համար է արվում: Բոլորնյութերը, որոնք ախտահանիչ են, բոլոր պարագաները, դիմակները, ակնոցները, գլխի կալպակները եւ միանգամյա օգտագործվող խալաթները, դա արվում է զուտ մեր անձնակազմի անվտանգության համար առաջնահերթ, դրա համար կարող եմ ասել, որ բոլոր անհրաժեշտ պայմանները պահվում են:

-ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, ի՞նչ փոփոխություն է սպասվում Ձեր աշխատանքում, կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն Ձեր ծառայության կողմից:

-Մեր աշխատանքը միշտ արտակարգ դրությանը համապատասխան է, այն արտակարգ դրություն պահանջող աշխատանք է, այնպես որ, կարծում եմ, թե որեւիցէ բան չի կարող փոխվել, որովհետեւմենքմիշտ զգոն ենք, մենքմիշտ արտակարգ իրավիճակներում աշխատում ենք, եւ մեր կանչերի թիվը ապացուցում է այն, որմենք արդեն արտակարգ ռեժիմով ենք աշխատումվերջին մի քանի ամիսները: Ես միայն ուզում եմ մեր ՀՀ քաղաքացիներին հորդորել, որ ավելի ուշադիր գործեն, ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատին, յուրաքանչյուր կասկածների դեպքում անպայման դիմեն բժիշկներին, այլ ոչ թե պահեն ու չներկայացնեն իրենց գանգատները, եւ անպայման ձեռքերը լվանալ, դիմակները կրել: Անպայման, եթե սուր շնչառական սիմպտոմներ կան, ապա զերծ մնան շփումներից եւ այդ հիվանդությունը տարածելուց: Սա է հիմնականը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս