Այս պահին կառավարությունում ընթանում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը:
«ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ: Գների մոնիթորինգ իրականացվում է հետևյալ կերպ. ՊԵԿ-ից եւ տնտեսվարողներից տվյալներ ենք ստանում եւ մոնիթորինգ անում խոշոր խաղացողներին: Նաև մարզպետարանների մեր գործընկերն են օժանդակում մեզ: Մենք կհորդորենք դրսևորել պատշաճ վարքագիծ: Մոնիթորինգ ենք անում նաև պաշարները: Այս պահին կարող եմ արձանագրել, որ անհանգստացնող երևույթներ չենք նկատում»- նշեց նա:
Նա նշեց, թե ալյուրի, ձեթի, թթվասերի, շաքարավազի խնդիր չկա Հայաստանում: «Ամենաշատ խոսվող թեման սպիրտի թանկացումն է: Սակայն կա օրենք, որն ուժի մեջ է հունվարի 1-ից եւ կապ չունի համաշխարհային պանդեմիայի հետ: Ուզում եմ հերքել բոլոր հայտարարությունները, թե սպիրտի գինը թանկացել է», – նշեց նա:
Գևորգյանը փաստեց, որ ամեն դեպքում ապրանքների թանկացում եղել է, սակայն պայմանավորված դոլարի փոխարժեքով:
Մանրամասները՝ տեսանյութում