Այս պահին կառավարությունում ընթանում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, թե Էջմիածնում, ինչպես ՀՀ-ի ամբողջ տարածքում, նույնն իրավիճակն է. արտակարգ դրություն չի նշանակում, թե բոլոր խանութները փակվում են:
Գևորգյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում էլ այնպիսի իրավիճակ է, որ խոշոր բիզնեսի ձեռքում է ամեն ինչ կենտրոնացած: «Մենք բազմաթիվ զսպող գործիքներ ունենք գերիշխող դիրք զբաղեցնող ձեռնարկությունների նկատմամբ: Սակայն կան նաև սեզոնային թանկացումներ, որոնք այս իրավիճակի հետ կապ չունեն: Եթե փոքր խանութներում խնդիր կա, տվեք այդ ինֆորմացիան եւ մենք կարձագանքենք», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: