Կառավարությունում ընթանում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներից մեկը հարց ուղղեց կապված Շենգավիթում գտնվող արտադրական ձեռնարկության աշխատողների՝ կորոնավիրուսով վարակվածության մասին՝ հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են կատարվել:
«Բոլոր այն մարդիկ, որոնք ունեցել են սերտ շփումներ վարակակիրների հետ, մեկուսացվել են: 52 դեպքերից գիտեք, որ կեսից ավելին Էջմիածնի նշանադրության մասնակիցներն են եղել: Բայց ցանկացած դեպքում, երբ եղել է դրական դեպք եւ մարդիկ շփում են ունեցել նրանց հետ, հայտնաբերվում ու մեկուսացվում են, որպեսզի մենք կարողանանք կանխարգելել: Սակայն ունենալ սերտ շփում, չի նշանակում, թե իրենք վարակվել են», – նշեց նա:
Լրագրողներից նաև հետաքրքրվեցին, թե ովքեր են թոքաբորբով հիվանդները: Նա նշեց, թե բոլորը բուժում են ստանում, իսկ խոսելով տարածաշրջանի մասին, ասաց, որ ամեն դեպքում մեծ մասը Էջմիածնից են:
Մանրամասները՝ տեսանյութում: