Թեժ մթնոլորտ` գյուղապետի ընտրություններում. առաջադրված թեկնածուներն անկուսակցական են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին Հայաստանի երեք մարզերում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Օրինակ՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում գյուղապետի ընտրությունները թեժ մթնոլորտում են անցել։

Ագարակի համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 5 թեկնածու, բայց գյուղապետ ընտրվել է «Ագարակ գրաֆ գազ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը՝ հավաքելով 575 ձայն։ ՀՀ Լոռու մարզի Չկալովի համայնքում գյուղապետի ընտրություններին առաջդրվել է մեկ թեկնածու՝ գործող անկուսակցական գյուղապետը՝ Ռոման Շաքարյանը։ Նրան ընտրել է 78 հոգի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս Չկալով համայնքում առաջադրվել էր նաեւ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Վահե Մխիթարյանը, սակայն նա առաջադրվելուց կարճ ժամանակ անց ինքնաբացարկ է հայտնել։ Իսկ, ահա, Շիրակի մարզի Գեղանիստում պայքարող թեկնածուները երկուսն են եղել՝ համայնքի գործող ղեկավար Աղասի Զազարյանն ու գյուղի անհատ ձեռներեց Սենիկ Մարտիրոսյանը։ Գործող գյուղապետը իր մրցակցից հավաքել է 280 ավելի ձայն։

Նույն մարզի Նահապետավան գյուղում առաջադրված միակ թեկնածուն գործող գյուղապետն է եղել՝ Գոռ Պետրոսյանը, որը հավաքել է 250 ձայն։ Մինչեւ գյուղապետի ընտրությունները, բացի Գոռ Պետրոսյանից, առաջադրվել էր նաեւ գյուղապետարանի տնտեսվարը, որը ինքնաբացարկ է հայտնել։ Բնականաբար, նրա առաջադրումը կրել է արհեստական բնույթ։ Մրցակից չիունեցել նաեւ Շիրակի մարզի Տուֆաշենի առաջադրված թեկնածուն՝ գործող գյուղապետ Արտակ Եգորյանը.նրանընտրելէ 165 հոգի։

Նկատենք,որ բոլոր առաջադրված թեկնածուներն էլ անկուսակցական են եղել։ Համենայնդեպս, այդպես գրանցվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս