«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայ հայտնի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 80-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է։ Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ։
Ռոզի Արմեն
Այս երգչուհին ապրել է ավելի քան ութ տասնամյակ, սակայն մինչեւ օրս չի կորցրել կանացի գրավչությունը: Նա խնամված է, ունի հմայիչ արտաքին, էլեգանտ ոճ, գեղեցիկ կազմվածք: Բացի այդ՝ երգչուհին շարունակում է բեմական գործունեությունը, հանրային վայրերում հայտնվում է շքեղ կերպարներով: Ռոզի Արմենը գեղեցիկ է նաեւ իր արտիստիկ շարժուձեւով, նիստուկացով: Իսկ սփյուռքահայի ակցենտն առանձնակի գրավչություն է հաղորդում երգչուհուն:
Նարա Շլեպչյան
Հայտնի հաղորդավարուհին կանացիության մարմնավորում է առ այսօր: Գրագետ հայերեն հղկված խոսքը է՛լ ավելի հմայիչ է դարձնում նրան: Տիկին Շլեպչյանը բարի է, փայլում է նաեւ համեստությամբ, ինչը եւս մեղմություն է հաղորդում նրա կերպարին:Քչերը կարող են կռահել որ նա ապրել է ավելի քան ութ տասնամյակ: Հաղորդավարուհին մշտապես խնամված տեսք ունի, առանձնանում է նաեւ հագուստի ոճով, իրեն հատուկ սանրվածքով եւ աքսեսուարներով:
Լաուրա Գեւորգյան
Մոսկվաբնակ դերասանուհին, որը հայտնի է «Տղամարդիկ», «Քսենիան` Ֆյոդորի սիրելի կինը», «Երբ գալիս է սեպտեմբերը» , «Մարդն Օլիմպոսից», «Հուսո աստղ», «Մենք կրկին կհանդիպենք», «Մեզանից երեքը», «Լաբիրինթ» եւ այլ ֆիլմերից, ինչպես երիտասարդ տարիներին, այժմ եւս աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ: Հայաստանի վաստակավոր արտիստուհին պահպանել է հետաքրքիր դիմագծերն ու խարիզման:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Անտոնյան