Ինչ իրավիճակ է այս օրերին սահմանամերձ գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, նախորդ շաբաթ հակառակորդը կրկին կրակահերթ էր բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, մասնավորապես՝ Ոսկեպարի ուղղությամբ։

Ի դեպ, նշենք, որ հակառակորդի կողմից գյուղի  գնդակոծումից վնասվել էին համայնքի 4 առանձնատուն՝ տան պատերն ու տանիքները։

ArmLur.am-ն այս առնչությամբ խոսել է Ոսկեպար և Կոթի սահմանամեձ գյուղերի համայնքների ղեկավարների հետ և փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է, արդյոք հակառակորդն այս օրերին կրկին կրակահերթ իրականացրել է, թե՝ ոչ։

ArmLur.am-ի հետ զրույցում Ոսկեպարի վարչական շրջանի ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ գյուղում ամեն ինչ կարգին է, թշնամին, որևէ արկածախնդրության չի դիմել։ Նույնը նաև ասաց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս