
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից հայտնում են, որ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ:
Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: