«Նապոլին» կվերսկսի մարզումները մարտի 23-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Նապոլիի» պաշտոնական էջը տեղեկացնում է, որ թիմը կվերսկսի մարզումները մարտի 23-ից:

Հիշեցնենք, որ Իտալիայում դադարեցված են բոլոր սպորտային միջոցառումները, այդ թվում ֆուտբոլի Ա Սերիայի առաջնությունը, կորոնավիրուսի տարածման պատճառով: Չնայած այն փաստին, որ Ա Սերիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներ ֆուտբոլիստներ կան` «Նապոլին» որոշել է վերսկսել մարզումները: Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստներից կորոնավիրուսով վակված առաջին ֆուտբոլիստներից մեկը «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին էր, ով արդեն հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ իր մոտ ամեն ինչ հիանալի է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս