Ծառայությունից սպասելիքները մեծ են. Ռուստամ Բադասյանը ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը:

Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Նախարարն ընդգծել է, որ Ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում համակարգում տեսանելի բարեփոխումներ իրականացնելու հանձնարարական է տվել:




Լրահոս