«Մանչեստեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, ով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, խոսել է ազգային թիմում իր խաղընկեր, «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջին հանդիպման մասին.
«Նա շատ լավ ընդունեց ինձ ազգային թիմում: Մենք` երիտասարդներս նայում ենք նրան որպես կուռքի, ինձ համար նա միշտ է կուռք եղել: Առաջին օրը, երբ հանդիպեցի նրան, նա մոտեցավ ինձ եւ ասաց`«դու ամեն ինչ լավ ես անում «Սպորտինգում»: Շարունակիր նույն ոգով»: Ինձ համար այդ պահը երազ էր. նա մոտեցավ ինձ, ոչ թե հակառակը: Նրա խոսքերը տարբերություն են ստեղծում: Կարեւոր է միայն նաեւ այն փաստը, որ նա մոտեցավ ինձ: Երբ մենք տեսնում ենք ուժեղագույն ֆուտբոլիստների հարգում ենք նրանց, բայց Ռոնալդուի նմանատիպ պահվածքը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա»,- Բրունո Ֆերնանդեշի խոաքերն է փոխանցում Cronache Di Spogliatoio-ն:
Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը 2020 թվականի հունվարին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ» ` կրկնելով իր հայրենակից, Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ճանապարհը, ով 2003 թվականին էր «Սպորտինգից» համալրել «Կարմիր Սատանաների» շարքերը:
Էդմոն Մարտիրոսյան