
Շարունակվում է ՈՒԵՖԱ-ի ու կազմակերպության անդամ 55 ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օլնլայն վիդեոկոնֆերանսը, որտեղ կոնֆերանսի մասնակիցները որոշում են ՝ եվրոպական ֆուտբալային առաջնությունների ապագան։
Ըստ իսպանական Marca պարբերականի ՝ կոնֆերանսի ընթացքում որոշում է կայացվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հետաձգել հունիսի 27-ին, իսկ Եվրոպա լիգայինը ՝ հունիսի 24-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հանդիպումները հետաձգված են անորոշ ժամանակով ՝ Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով։
Էդմոն Մարտիրոսյան