Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:

Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝
առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի
նիստի տեսագրությունը:




Լրահոս