
2020 թվականի ամռանը նախատեսված Ամերիկայի գավաթի խաղարկությունը եւս հետաձգվեց։ Այս մասին տեղեկացնում է ԿՈՆՄԵԲՈԼԻ-ի պաշտոնական էջը։
Copa America-ի 47-րդ խաղարկությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 10-ը։ ԿՈՆՄԵԲՈԼ-ը նմանատիպ որոշում է կայացրել, որ այս պահին կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգված առաջնությունները հասցվեն իրենց տրամաբանական ավարտին։
Հիշեցնենք, որ հետարձգվել է նաեւ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը նույնպես կկայանա 2021 թվականի ամռանը։
Էդմոն Մարտիրոսյան