ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի Հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների ՀԵՏԱՁԳՈՒՄ։ Արտոնությունը վերաբերվում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի և թե տոկոսների մարմանը։

Մենք հստակ գիտակցում ենք, թե որքան կարևոր է տվյալ որոշումը մեր բնակչության համար։ Հաճախորդների հարմարավետության ապահովումը հանդիսանում է մեր կարևորագույն խնդիրը։

• Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով,/ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով/՝

– Մինչև 2 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3 ամսով
– 2-ից 4 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 4 ամսով
– 4-ից 5 տարի (ներառյալ)և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 ամսով
– 5 տարի և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 և ավել ամսով

• Բոլոր այն վարկերի դեպքում, որոնց վերջնական/ամբողջական մարման օրն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ը ժամանակահատվածում, վերջիններիս ամբողջական մարման ժամկետը կերկարաձգվի 2 ամսով, ինչը ուշացում չի համարվի։

• Վարկային գծերի և /արտոնյալ և առանց արտոնյալ ժամանակահատվածով/ վարկային քարտերի դեպքում մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում մարումների չկատարումը ևս ուշացում չի համարվի և չի կիրառվի տույժ և տուգանք, իսկ մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 2 ամսով։

Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից
կարող եք օգտվել առանց Բանկ այցելելու՝ առցանց եղանակով՝ Ինտերնետ, Մոբայլ և Վիդեո Բանկ հեռահար ծառայությունների միջոցով։

Ձեր,
ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




Լրահոս