Բացատրական աշխատանքներ ենք կատարում. Ծովակի գյուղապետը՝ արտակարգ դրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է երեկ ժամը 18։00-ին երկ.am-րում հայտարարվեց արտակարգ դրություն։

ArmLur.am-ը Գեղարքունիքի մարզի Ծովակ համայանքի ղեկավար Գարիկ Հակոբյանի հետ զրուցել է, թե արտակարգ դրության պայմաններում ինչպիսին է գյուղացիների արձագանքները, ինչ են նրանք մտածում։

«Մեր բնակիչները շատ սթափ են մտածում, մեր կողմից էլ բացատրական աշխատանքներ են իրականացվում։ Մենք մշտապես բնակիչների հետ կապի մեջ ենք։ Գյուղը նորմալ բնականոն հունի մեջ է»,-ասաց նա։

Հարցին՝ սովարաբար գյուղերում հուղարկավորության արարողությունները շատ մարդաշատ են լինում։ Ինչպե”ս եք կազմակերպելու նման միջոցառումները արտակարգ դրության պայմաններում։

Մեր հարցմանն ի պատասխան Հակոբյանն ասաց․

«Աստված չանի, որ նման դեպք ունենանք, բայց ինձ թվում է, եթե բացատրական աշխատանքներ կատարենք, ժողովուրդը կընդունի և ըմբռնումով կմոտենա»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս