Ես կարծում եմ` կարելի էր մեկ շաբաթ առաջ հայտարարել երկրում արտակարգ դրություն. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կարծում եմ կարելի էր մեկ շաբաթ առաջ հայտարարել երկրում արտակարգ դրություն։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը:

«Եթե արտակարգ դրություն չհայտարարվեր, մենք ի զորու չէինք լինելու կանգնեցնել սա։ Այն, ինչ կատարվեց երեկ, ցույց տվեց, որ իշխանությունը ադեկվատ և շատ ճիշտ որոշում կայացրեց»,-նկատեց Եղիշե Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ընդհանուր հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս