
Խարդախության համար մեղադրվող Արթուր Սահակյանը արդեն 11 օր է, ինչ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել: Նրա հայրը՝ Աշոտ Սահակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դիմեց պատկան մարմիններին, Փաստաբանների պալատին՝ խնդրելով օգնել որդուն դուրս գալ այդ վիճակից:
Վերջինիս հարազատները հայտնում են, որ փաստաբանը վատառողջ լինելու պատճառով հրաժարվել է իր որդու շահերը պաշտպանել, եւ նոր հանրային պաշտպան էլ չունեն: Մեզ հայտնի դարձավ, որ ծնողներին անգամ թույլ չեն տալիս տեսակցել իրենց որդուն, հասկանալ, թե նա ինչ վիճակում է, անգամ արգելված են հեռախոսազանգերը:
Նշենք, որ Արթուր Սահակյանը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքից եւ այդ պատճառով է հացադուլ հայտարարել: