Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ. ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Ապրանքների ցանկը՝

Քլորիդ ծովի ջուր 2501
Ծծումբ ոչ սուբլիմացված 2503
Ցեմենտի կլնիկեր 252310
Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ 2713
Հեղուկ քլոր 2801
Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային 2802
Քլորոսուլֆոնային թթու 2806
Ծծմաթթու, օլեում 2807
Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ 2808
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ.

նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա)

2815
Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ  2828
Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. 2832
Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) 2836
Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով 2849
Ածխաջրածնի ածանցիալներ 2904
Բազմակարբոնաթթուներ 2917
Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում 3102 30
Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907




Լրահոս