ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը շահառու անձանց տեղեկացնում և հորդորում է նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ՝ կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար:
Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը՝ մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը, դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների և աշխատակիցների անվտանգությունից:
Միևնույն ժամանակ, տեղեկացնենք, որ բարեգործական ճաշարանից օգտվող քաղաքացիների սնունդը կազմակերպության աշխատակիցների միջոցով հասցվում է քաղաքացիների բնակության վայր:
Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00:
Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝
1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34
2. Ավան համայնք – 096 00 26 50
3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50
4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64
5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18
6. Վանաձոր համայնք – 096 00 29 90
7. Սպիտակ համայնք – 096 00 24 90
8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70
9. Սիսիան համայնք – 096 00 27 80
10. Տաշիր համայնք – 096 00 25 90
11. Արթիկ համայնք – 096 00 24 99
12. Հրազդան համայնք – 093 27 88 17
13. Ալավերդու համայնք – 096 00 24 88
14. Սևան համայնք – 096 00 27 10
15. Չարենցավան համայնք – 096 00 25 40
16. Մասիս համայնք – 096 00 24 80
17. Արտաշատ համայնք – 096 00 26 40
18. Կապան համայնք – 096 00 25 60
19. Գյումրի համայնք – 096 00 27 40