Դեսպանատունը ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել Հայաստանից վերադառնալ Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար:

«Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս շուտ վերադառնան Ռուսաստան օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և Արտաքին գործերի նախարարության հետ:




Լրահոս