Ծառայողական ավտոմեքենաները շահագործվել են տնօրենի համար․ Հաշվեքննիչ պալատի բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը մինչեւ կառուցվածքային փոփոխությունները ստուգումներ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Հիմնականում ուսումնասիրվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությունը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Բնականաբար, հաշվեքննության ընթացքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ,հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, 2018 թվականի հոկտեմբերի 1-ից դադարեցվել են հիմնադրամի նախկին տնօրենի լիազորությունները, սակայն աշխատաժամանակի տեղեկագրում նրա աշխատած վերջինօրընշվել է հոկտեմբերի 18-ը: Արդյունքում վերջնահաշվարկի հետ նրան վճարվել է նաեւ 12 աշխատանքային օրվա դիմաց աշխատավարձ, որը կազմել է 490 հազար 900 դրամ: Բացի այս, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականին հիմնադրամի գնումների խմբի ղեկավարը եւ գնումների գլխավոր մասնագետը, մայիսի 27-ից 30-ը ներառյալ, գործուղվել են Վրաստան՝Թբիլիսի:

Գործուղման ծախսերը հաշվարկվել են 5 օրապահիկ եւ 4 գիշերավարձ, կամ յուրաքանչյուրին հասանելիքից ավելի է հաշվարկվել, եւ վճարվել մեկական օրապահիկ եւ գիշերավարձ՝ 41000 եւ 45000 դրամ, ընդհանուր՝ 173 հազար դրամ: Սակայն, ըստ հիմնադրամի պարզաբանման, աշխատակիցները ոչ թե մայիսի 27-ից 30-ն են Վրաստանում եղել, այլ մայիսի 27-ից մինչեւ 31-ը ներառյալ: Պարզվել է նաեւ, որ առանց ճաշկերույթի կազմակերպման նպատակի եւ հիմնավորման, մասնակիցների կազմի, ներկայացված հաշվի, ինչպես նաեւ հանձման-ընդունման արձանագրության, 2017 թվականի դեկտեմբերի 29-ին (Ամանորից առաջ) «Ուստր Մամիկոն» ընկերությունից ձեռք են բերվել 397 հազար 700 դրամ արժեքով ծառայություններ:

Բայց հիմնադրամից փոխանցում են, որ «Ուստր Մամիկոն» ընկերության հաշիվ-ապրանքագիրը ներկայացվել է: Ավելին, հիմնադրամը Հաշվեքննիչ պալատից պահանջել է տրամադրել օրենքի կետը, ըստորի՝ սահմանվում է ներկայացուցչական ծախսը հիմնավորող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Բայց, միեւնույնն է, նկատենք, որ հիմնադրամից չեն մանրամասնել, թե մոտ 400 հազար դրամանոց ծառայությունները կոնկրետինչի համար են եղել, եւ ովքեր են օգտվել դրանից: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 ToyotaPrado եւ NissanAltima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝4275 լիտր վառելիք, որից 3950 լիտրը 2018-ին հատկացվել է ուղեթերթիկներով, իսկ 325 լիտրը՝ 145 հազար 500 դրամ արժեքով, տրամադրվել է աշխատակիցներին սեփական մեքենաներով գործուղման մեկնելու նպատակով: Բայց, արի ու տես,ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների եւ ձեւակերպման, շահագործվել են նաեւ ոչ աշխատանքային եւ տոնօրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ: Ըստ հիմնադրամի պարզաբանման՝ հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացվել է տնօրենին այն մասին, որ NissanAltima մակնիշի ավտոմեքենայի՝ 2018 թվականի հունիսի 1-29 ամսվա վազքը կազմել է 1726 կմ այն դեպքում, որ մեքենան շահագործվել է ներքաղաքային, երբ հիմնադրամի տնօրենն եղել է գործուղման արտերկրում:

Պարզվում է, որ կարգապահական տույժի է ենթարկվել վարորդը, ապա արդեն 2018 թվականի հուլիսի 31-ին լուծվել է նրա հետ աշխատանքային պայմանագիրը: Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակներում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաեւ նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ:

Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ: Այնուամենայնիվ, նկատենք, որհիմնադրամը գնումների պլանի կազմման ընթացքում բավարար ուշադրություն չի հատկացրել ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների նախահաշվային արժեքների փոփոխություններին: Օրինակ՝ Համաշխարհային բանկի հետ բանակցություններից հետո «AvagSolutions» LLC կազմակերպության հետկնքվել է 682 հազար 862 դոլար արժեքով պայմանագիր, որի նախահաշվային արժեքը կազմել է 535 հազար դոլար:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորվմամբ իրականացվող երկրաջերմային էներգիայի հետախուզական հորատման ծրագրի շրջանակում բարձր երկրաջերմային ֆոն ապահովելու նպատակով B-2 հորատանցքի հորատման համար նախատեսվել է 1500 մետրի փոխարեն հորատել 1800 մետր, սակայն իրականում այն հորատվել է ընդամենը 1684 մետր խորությամբ, որում ստացված առավելագույն ջերմաստիճանը կազմել է մոտ 124 C` նախատեսված 150 C-ի փոխարեն: Այլ կերպ ասած, ստացված արդյունքը չի բավարարել նվազագույն պայմաններին, որոնքպետք է գրավիչ լինեին ներդրողների համար: Բացի այս, բավարար միջոցներչեն ձեռնարկվել ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով պոտենցիալ ներդրողների ներագրավման ուղղությամբ, որի արդյունքում թվով 6 տեղանքից 5-ի նկատմամբ դեռեւս առարկայական առաջարկություններ չեն ստացվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս