Ավազի հանքավայրերի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը մտադիր է ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններու լրացումներ կատարել:

Այսպես, ըստ այդ նախագծի՝ ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա, եթե կազմակերպությունը չունի ժամկետանց հարկային եւ ՀՀ օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ: Եւ լիազոր մարմինը պետք է 30 օրվա ընթացքում որոշի՝ ընդերքօգտագործման իրավունքը գրավադրմանը համաձայնություն տալ, թեմերժել:

Բացի այս, ընդերքօգտագորման իրավունք կրողը պարտավորվում է մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմնին ներկայացնել տարեկան հաշվետվություն: Այն իր մեջ պետք է ներառիիրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը եւ, ամենակարեւորը, իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածքը:

Նաեւ պետք է ներկայացվի աուդիտորական ընկերության կողմից տրված աուդիտորական եզրակացություն: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվի, եթե ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչեւ ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման ժամանակահատվածը ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 80 տոկոսը:

Մեզ հայտնի դարձավ, որ սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերից ավազի արդյունահանման հետեւանքով գետիհունի փոփոխությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով կիրականացվեն գետիհունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ: Իսկ եթե գետի հունի վիճակի եւ կայունության փոփոխություններ հայտնաբերվեն, ապա անհապաղ կդադարեցվեն հանքավայրի շահագործման աշխատանքները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվելու են ընդերքօգտագործման բնագավառի, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանության լիազոր մարմիններին եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս