Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում 2019թ.հունիսի 22-23-ը կայացավ ««Իմքայլը»՝ հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնեսծրագրերիֆորումը: Համաժողովին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆորումի ընթացքում ներկայացվեց մարզի պոտենցիալը, առաջարկվեցին եւ քննարկվեցին տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, կայացավ նաեւ մարզում գործող ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդես:
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին գրավոր հարցում է ուղարկել, թե այդ համաժողովից հետո մարզում քանի նոր ձեռնարկություն է ստեղծվել, քանի նոր աշխատատեղ է ստեղծվել։
Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է. «Համաձայն ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թթ. ռազմավարությունից բխող 2019 թվականի գործունեության ծրագրի տարեկան մոնիթորինգային հաշվետվության՝ մարզում ստեղծվել են ավելի քան 100 մեծ ու փոքր կազմակերպություններ եւ շուրջ 1367 աշխատատեղ տարբեր ոլորտներում»: