ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Երևանում. արտակարգ դրություն, օր 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 84 հաստատված դեպք: Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

Ինչպես հայտնի է,  կառավարության որոշմամբ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն՝ մինչեւ ապրիլի 14-ը: ArmLur.am-ն այսօր կրկին  շրջել է Երեւանում եւ մի քանի համայնքներում՝ փորձելով պարզել՝ ինչ իրավիճակ է արտակարգ դրություն հայտարարելուց երկու օր անց: Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է մի քանի սահմանափակումներ: Օրինակ, արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը:

Եվ հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները. տոնական եւ հիշատակի միջոցառումները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս