Նիկոլ Փաշինյանն ինչ եկել է իշխանության սկսել են մանր-մանր մսերը կրծել։ Ռոբի, Սերժի ժամանակ բոլորի ձայնը կտրված էր, իսկ հիմա կարողանում են ազատ հաչել։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը և երկրում առկա ներքաղաքական զարգացումներին:
«Պետք է օբեկտիվ լինել, ուշացրել է, չի ուշացրել, դրանք երկրորդական հարցեր են․․․։ Երկրից բոլոր փախչողները խոսում են իրենց բարոյականության, իրենց վատ վիճակի մասին»,-նկատեց նա։
Ռուբեն Հախվերդյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ այս ժամանակահատվածն իր ստեղծագործական ներաշխարհի համար կարևոր և պատասխանատու փուլ է, և այս ամենի հետ զուգահեռ չի կարողանում հետևել, թե ինչ զարգացումներ են կատարվում երկրի ներքաղաքական կյանքում։
Հավելեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում լծված է նոր ձայնասկավառակի ստեղծման աշխատանքներով։
« Պատրաստվում ենք նոր ձայնասկավառակ թողարկել։ Եվ Այդ աշխատանքները բավականին թանկ են նստում ինձ վրա, և իմ սպոնսերները շատ են աշխատում, որպեսզի լավ ստացվի իմ գործը»,-եզրափակեց մեզ հետ զրույցում երգիչ, երգահանը։
Լիդա Եղիազարյան