Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարություն` +37410550601 և +37460838300 հեռախոսահամարներով:

Մարտի 17-ին, 15 օր գործողության ժամկետով անվճար տրամադրվել է 500 ՄԲ, մեր բոլոր բաժանորդներին, ովքեր գտնվում են Եվրոպայում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում:

Մինչևմարտի 31-ը ներառյալ Եվրոպայի բոլոր երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում կգործեն իջեցված սակագներ, մասնավորապես.

– 5 անգամ կնվազի ինտերնետի սակագինը և կկազմի 10 դրամ:
– 3 անգամ կնվազի դեպի Հայաստան ելքային զանգի մեկ րոպեի սակագինը և կկազմի 50 դրամ:

«Beeline-ըմշտապես հոգ է տանումիր բոլոր բաժանորդներին անխափան ու մատչելիկապ տրամադրելու համար,իսկ այս բարդ իրավիճակում երկրից դուրս գտնվող մեր հայրենակիցները կկարողանան օգտվել ինտերնետից և ելքային զանգեր կատարել դեպի ՀՀ իջեցված գներով՝ մտերիմների հետ շփումը էլ ավելի հարմարավետ դարձնելով», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Իջեցված սակագները կգործեն նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցների համար։ Դեպի Հայաստան զանգի մեկ րոպեն կարժենա 50 դրամ, նախկին 250 դրամի փոխարեն, իսկ ՄԲ-ի արժեքը 250 դրամից կիջեցվի 10 դրամի։




Լրահոս