
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցությունցուցաբերելու համար բացված հաշվեհամարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀ դրամ: ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՀ Կառավարությանը և առողջապահական պատկան մարմիններին՝ վարակի տարածումը կանխարգելելու գործում:
Համալսարանական հիվանդանոցները ևս բերված են բարձր պատրաստավածության և շարունակում են ծառայել ժողովրդին: