Գաղտնիք չէ, որ սիգարետը վնասակար է ատամների համար։ Փոխարենը վերջերս տարածում ստացած վեյփերի, էլեկտրոնային սիգարետի (JUUL), IQOS-ներին ու այլ սարքերի վերաբերյալ քիչ տեղղեկատվություն կա։
Գործոնների ազդեցությունը հիմնականում դիտարկված է IQOS-ի օրինակով։ Այն պատճառով, որ այս սարքն ամենատարածվածն է, ամենաերկարն է շուկայում, և դրա վերաբերյալ են կատարվել հետազոտությունների մեծամասնությունը։
Ինչպես է սիգարետ ծխելն ազդում ատամների ու բերանի խոռոչի վրա
Ատամնաբույժներն անդադար զգուշացնում են․ ծխելը բացասաբար է անդրադառնում ատամների, լնդերի ու բերանի խոռոչի վրա։ Խնդիրը լոկ էսթետիկ դաշտում չէ․ ատամների տգեղ տեսքը տհաճ հետևանքների շղթայի սկիզբն է միայն: Ահա թե ինչ է անում սիգարետը ատամների հետ․
Ատամի գույնի փոփոխություն ու ատամնափառ
Սիգարետի ծուխը ներքաշելիս բերանի խոռոչի ջերմաստիճանը բարձրանում է, ինչը հանգեցնում է ատամի միկրոճաքերի առաջացման ու էմալի աստիճանական ոչնչացման: Ծխի մեջ առկա խեժն ու կոշտ մասնիկները նստում են ատամի մակերեսին։ Ատամնաբույժներն անմիջապես ճանաչում են «ստաժավոր» ծխողին ատամների վրա առկա դեղին կամ շագանակագույն բնորոշ փառի շնորհիվ: Որքան երկար է մարդ ծխում, այնքան ավելի դժվար է էմալի մուգ գույնը բացացնելը։ Որոշ դեպքերում անգամ մասնագիտական մաքրումն արդյունք չի տալիս։
Ատամնաքար ու կարիես
Որքան շատ է ատամնափառը (իսկ ծխողների մոտ այն անընդհատ է ձևավորվում), այնքան ավելի դժվար է այն հեռացնելը: Արդյունքում ձևավորվում է ատամնաքար ու սկսվում են կարիետիկ գործընթացներ: Սիգարետի ծուխն անընդհատ գրգռում ու չորացնում է բերանի լորձաթաղանթը, ինչը հետագայում նպաստում է այդ պաթոլոգիաների զարգացմանը:
Տհաճ հոտ բերանից
Ծխողի ևս մեկ անդավաճան ուղեկից։ Նախ, տաք ծխախոտի ծուխը չորացնում է լորձաթաղանթն ու խոչընդոտում թքի բնական արտազատմանը: Սրան զուգահեռ, խաթարվում է նաև թքի բաղադրության մեջ առկա հակաբորբոքային նյութի՝ լիզոզիմի արտադրությունը: Լիզոիզմի բացակայության պայմաններում ախտածին բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր է ձևավորվում,որոնք էլ հանգեցնում են տհաճ հոտի առաջացմանը։ Բացի այդ, սիգարետի ծուխը մնայուն ու կպչող հոտ ունի, այդ պատճառով այն անմիջապես կպչում է մազերին և ձեռքերին։ Նույնը տեղի է ունենում շուրթերի ու բերանի խոռոչի դեպքում: Արդյունքում տհաճ մի երևույթ է առաջ գալիս, որ կոչվում է «ծխողի շունչ»:
Լնդերի բորբոքում
Ծխելը հրահրում է գինգիվիտի, պարոդոնտիտի և լնդերի այլ հիվանդությունների առաջացումը։ Ծխի բաղադրության մեջ մտնող վնասակար նյութերի ազդեցության ներքո լրդերի հյուսվածքներն ավելի խոցելի են դառնում։ Որպես հետևանք, ատամները կորցնելու ռիսկը զգալիորեն աճում է։
Իմունիտետի ընդհանուր անկում
Ծխելու հետևանքով փոփոխվում է թքի բաղադրությունն ու pH-ը, զգալիորեն նվազում է թքի պաշտպանական ու հակաինֆեկցիոն գործառույթները։ Բերանի խոռոչի վնասվածքներն ավելի ուշ են վերականգնվում, ինչը նույնպես մեծացնում է լնդերի բորբոքման ու ատամների թափելու ռիսկը։
Չարորակ գոյացություններ
Վիճակագրությունը համառ բան է․ բերանի խոռոչի քաղցկեղ ունեցողների 90%-ը ծխողներ են։ Ռիսկի հիմնական գործոնը քաղցկեղածին խեժն է, որն առկա է սիգարետի ծխի մեջ։
Նախկինում ընդունված էր մտածել, որ սիգարետի հիմնական վնասը հասցնում է նիկոտինը։ Սակայն ժամանակակից հետազոտություններն այլ բան են վկայում։ Ծխողի համար ամենամեծ վտանգը ներկայացնում են այրման արգասիքներն ու սիգարետի ծուխը։ Երբ մարդը սիգարետի ծուխ է ներքաշում, ծխի հետ միասին նրա օրգանիզմ է մտնում մոտ 6000 տարատեսակ միացություն, որոնք ձևավորվում են ծխախոտի ու թղթի այրման հետևանքով (այդ վնասակար նյութերի շարքին են դասվում մահացու վտանգավոր շմոլ գազն ու քաղցկեղածին խեժը)։ Իհարկե, նիկոտինը ոչ մի դեպքում չի կարելի անվտանգ համարել՝ սա ալկոլոիդ է, որը կախվածություն է առաջացնում ու ստիպում մարդուն ծխել նորից ու նորից։ Բայց ոչ թե նիկոտինը, այլ սիգարետի ծուխն է ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների՝ այդ թվում և ստոմատոլոգիական, առաջացման հիմնական պատճառը։ Այդ իսկ պատճառով, առանց ծուխ արտադրատեսակների ստեղծումն ու հետագա մշակումը խոստումնալից է։
IQOS, վեյփեր ու ծխողների համար նախատեսված այլ էլեկտրոնային սարքեր
Ծխողի համար նախատեսված ցանկացած գաջեթ մի նպատակ ունի․ նվազեցնել վնասը (այրման բացակայության շնորհիվ) ու հաճույք պատճառել ծխողին (հակառակ դեպքում ծխողը կվերադառնա ավելի վնասակար, բայց իր համար սովորական սիգարետին)։
Գոյություն ունի ծխողների համար նախատեսված երկու հիմնական սարք․ հեղուկը գոլորշիացնող սարքեր (որոնց շարքին են դասվում վեյփերը, էլեկտրոնային սիգարետը) և ծխախոտի տաքացման համակարգերը։ Դիտարկենք այս սարքերն ավելի մանրամասն։
Էլեկտրոնային սիգարետն ու վեյփը տաքացնում են հեղուկն ու այն դարձնում գոլորշի, որն էլ ներքաշում է օգտատերը։ Հեղուկի բաղադրության մեջ սովորաբար մտնում են գլիցերին, պրոպիլենգլիկոլ, ջուր, բուրավետիչներ ու սինթետիկ նիկոտին (հանդիպում են նաև առանց նիկոտինի հեղուկներ)։
Անվանումից ակնհայտ է դառնում, որ ծխախոտի տաքացման համակարգերն աշխատում են ոչ թե նիկոտին պարունակող հեղուկի, այլ բնական ծխախոտի հենքով։ Ծխախոտն այս դեպքում տաքանում է մինչև որոշակի ջերմաստիճան, որը բավարար է, որպեսզի օգտատերը կարողանա նիկոտին ստանալ, բայց բավարար չէ, որ ծխախոտն այրվի ու արտազատվի ծուխ։ Ծխախոտը տաքացնող ամենահայտնի սարքը IQOS-ն է (այքոս): Կերամիկական հատուկ սայրի միջոցով IQOS-ը տաքացնում է ծխախոտային գլանակը մինչև 300-350 աստիճան։ Համեմատության համար նշենք, որ սիգարետն այրվում է 700-800°-ի պայմաններում։ IQOS-ի օգտատերը ներքաշում է ոչ թե ծուխ, այլ ծխախոտի համուհոտ ունեցող գոլորշի։ Միևնույն ժամանակ, բացակայում են այրման հետևանքով առաջացող վնասակար նյութերը։ Սիգարետի ու IQOS-ի համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ի օգտագործման ժամանակ արտազատվում են 95% ավելի քիչ վնասակար նյութեր՝ սիգարետի համեմատ։ Գոյություն ունեն ծխախոտը տաքացնող այլ սարքեր ևս (օրինակ, glo կամ Jouz ապրանքատեսակները)։ Ինչպես տեսնում ենք, սիգարետի համեմատ էլեկտրոնաին այլընտրանքն անվիճելի առավելություն ունի։
Նախ, այն թույլ է տալիս խուսափել սիգարետ ծխելու հետևանքով առաջացող ամենավտանգավոր բաղադրիչից․ այրման արգասիքներից։ Այդ իսկ պատճառով այն ծխողներին, ովքեր չեն պատրաստվում հրաժարվել նիկոտինից, բժիշկները խորհուրդ են տալիս անցում կատարել առանց այրման աշխատող ցանկացած այլընտրանքի։
Հայկական շուկայում IQOS-ը պաշտոնապես հայտնվել է 2018 թվականին ու միանգամից դարձել ծխողների ու հանրության քննարկման առարկա։ Համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ն իսկապես ավելի քիչ վնասակար այլընտրանք է սիգարետ ծխելուն։ Մասնավորապես, ատամնաբույժերի կարծիքով, սիգարետից IQOS-ի օգտագործմանը անցում կատարելը դրական ազդեցություն է ունենում ատամների ու բերանի խոռոչի վրա։ Եվ ահա թե ինչու․
1. Բացակայում է ատամների դեղին փառը
Սիգարետի ծուխը 7 անգամ ավելի ինտենսիվ է «ներկում» ատամի էմալը, քան IQOS-ը։ Կրկնենք՝ 7 անգամ։ Այս մասին են վկայում Ռոչեսթերի համալսարանի (University of Rochester Eastman Institute for Oral Health) և Պեկինի ատամնաբուժաման համալսարանի (Peking University School of Stomatology) քանի գիտնականների հետազոտության արդյունքները։
Ինչպես արդեն նշել ենք, սիգարետ ծխելուց առաջացած փառից մինչև ատամնաքար ու էմալի քայքայում մի քայլ է, ինչը ոչ միայն էսթետիկական խնդիրներ է առաջացնում, այլև բերանի խոռոչի հիվանդություններ։ IQOS օգտագործելիս այրում տեղի չի ունենում, չկա ծուխ ու խեժ, որոնք նստվածք են ձևավորում ատամի վրա։
2. Զգալիորեն նվազում է պարոդոնտոզի ռիսկը
Արդյո՞ք լնդերն ու բերանի խոռոչն ավելի քիչ ռիսկի կենթարկվեն, եթե սիգարետը փոխարինվի IQOS-ով։ Պատասխանն է՝ այո, և զգալիորեն։ Այս մասին վկայում են IQOS-ի գոլորշու ու սիգարետի ծխի ազդեցությունը գնահատող հետազոտությունները։ Երեք օրերի ընթացքում սինթեզված լնդի ու այտի հյուսվածքները ենթարկվել են սիգարետի ծխի ու IQOS-ի գոլորշու շարունակական ազդեցության՝ հավասար չափաբաժիններով։ Պարզվել է, որ գոլորշին շատ ավելի պակաս ցիտոտոքսիկ է ու բերանի խոռոչի հյուսվածքներին ավելի քիչ վնաս է հասցնում։
3. Իմպլանտները չեն թափում ու մերժվում օրգանիզմի կողմից
Արդյո՞ք տեղյակ եք, որ ծխողների մոտ իմպլանտների մերժման ռիսկը 2 անգամ ավելի մեծ է՝ չծխողների հետ համեմատ։ Դա տեղի է ունենում մի քանի պատճառներով:
Նախ և առաջ, տաք ծուխն առաջացնում է բերանի խոռոչի հյուսվածքների այրվածք, ինչը հանգեցնում է լորձաթաղանթի հիպերկերատոզի (էպիդերմիսի եղջերաթաղանթի հաստացմանը), դանդաղեցնում է պրոթեզավորումից հետո լնդերի ապաքինումն ու մեծացնում է պերիիմպլանտիտի ռիսկը:
Երկրորդը, նիկոտինը նեղացնում է արյունատար անոթներն ու դանդաղեցնում արյան հոսքը, ինչը հանգեցնում է դեպի հյուսվածքներ մատակարարվող թթվածնի ծավալի նվազմանը: Իսկ դա կարող է խանգարել իմպլանտի միահյուսմանը ոսկորին։
Վերջապես, ծխելը խախտում է թուքի պաշտպանիչ գործառույթը, ինչի արդյունքում լնդերը ավելի երկար և դժվար են լավանում, և զգալիորեն մեծանում է պաթոգեն բակտերիաների առաջացման ռիսկը։
Ամենալավ տարբերակն է պրոթեզավորումից հետո ընդհանրապես հրաժարվել ինչպես սիգարետից, այնպես էլ նիկոտին պարունակող այլ արտադրատեսակներից։ Եվ միայն այն դեպքում, երբ ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել նիկոտինից, խորհուրդ է տրվում սիգարետից անցում կատարել ավելի քիչ վնասակար արտադրանքի, որի օգտագործման դեպքում բացակայում են այրումն ու ծուխը։ Այդպիսի այլընտրանք կարող են լինել այքոսը կամ էլեկտրոնային սիգարետը։
Իմպլանտի գները սկսում են 250000 ՀՀԴ-ից, և իմաստ չունի կրկնակի վճարել միայն այն պատճառով, որ դուք հետվիրահատական շրջանում դադար չեք տվել ու չեք հրաժարվել սիգարետից։
4. Բացակայում են տհաճ հոտն ու բերանի չորանալը
Սիգարետից IQOS-ին կամ այլ առանց ծուխ սարքերին անցում կատարելը բերանի հիգիենայի անբաժանելի բաղադրիչ է նրանց համար, ովքեր մտադրություն չունեն սիգարետից ընդհանրապես հրաժարվելու: Ճապոնիայում, Իտալիայում, Ռումինիայում, Շվեյցարիայու ու Իսպանիայում անցկացրած հետազոտության շրջանակներում ավելի քան 3 հազար IQOS օգտատերերի հարցրել են՝ արդյո՞ք վերջիններս այքոսին անցնելուց հետո տարբերություն զգացել են։ Բոլոր օգտատերերը նշել են, որ IQOS-ի անցում կատարելուց մեկ ամիս անց նկատել են բերանից տհաճ հոտի զգալի նվազում։
Աղբյուրը՝ med-practic.com