Իտալացին թաքցրել է իր վիճակը, երկու օր անցկացրել արտադրամասում ու հեռացել Հայաստանից. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին: Նա նշել է, որ այս պահին գրանցված 102 դեպքերի 75 տոկոսը  երկու աղբյուրից են՝ Էջմիածնի միջադեպի եւ արտադրամասի հետ կապված մարդիկ:

«Այսինքն մեր վարակավածների 75 տոկոսը վարակվել է երկու տեղից: Մենք հիմա որոշում ենք կայացրել, որ այսօր 20:00-ից Էջմիածնի հսկիչ կետը հանել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հաջողվել է կայունացնել իրավիճակը Էջմիածնի շուրջ, եւ մեր խնդիրն է հիմա կայունացնել այն արտադրամասի շուրջ: Ես ուզում եմ գնահատել մեր պայքարի մեթոդի էֆեկտիվությունը: Մեր մարտավարությունն ու ռազմավարությունը հետևյալն էր՝ տեղորոշել, պարզել շփման շրջանակը ու մեկուսացնել», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով, որպես առաջին դեպքի հետևանք եղել է միայն երեք դեպք:

«Մյուս դեպքերում այլ իրավիճակ ունեցանք եւ ընդլայնված վարակը տարածվեց, սակայն մարտավարության շնորհիվ նաև կայունացրեցինք Էջմիածնում իրավիճակը: Այս պահին այլ ճյուղեր չկան: Եթե տեսնենք՝ այս պայքարի մեթոդն անարդյունավետ է, կդիմենք այլ քայլերի: Արտադրամասը գաղտնի չէ: Իտալացի գործընկերը ժամանել է, եղել է նախարարության հսկողության տակ, սակայն ջերմիջեցնողի միջոցով թաքցրել է իր վիճակը, երկու օր անցկացրել է արտադրամասում ու հեռացել», – նշեց նա:

 




Լրահոս