
ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանապետի պաշտոնակատերներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը կվերանշանակվեն իրենց պաշտոններում: Այս մասին քիչ առաջ Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե այս ընթացքում ըստ էության ժամանակ է տված եղել պաշտոնակատարներին եւ արդյունքում որոշում է կայացրել վերանշանակել նրանց:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր երկու պաշտոնյաների վերանշանակման մասին: