Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված համաշխարհային տնտեսության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար: Այս մասին Փաշինյանն ասաց Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին:

«Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասաց Փաշինյանը:




Լրահոս