Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը 20,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը 20,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ինչպես քիչ առաջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գումարը կուղղվի բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա ։

https://www.facebook.com/…/a.37967209221…/1171993502986913/…

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մշտապես աջակցություն է ցուցաբերում նման հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին։
Առողջ եղե՛ք։




Լրահոս