Կորոնավիրուսի կանխարգելման թեմայով լսումներ՝ Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 21-ի ժամը 11:00-ին, կհրավիրի լսումներ:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր:

Լսումները կանցկացվեն ԱԺ փոքր դահլիճում:




Լրահոս