Հայաստանի որոշ տարածքներում բուք է, կան փակ ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում, մարտի 18-ի ժամը 21:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Դիլիջանի (միայն բեռնատարների համար), Սպիտակի, Ջաջուռի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք է) դժվարանցանելի են:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Ինչպես  հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Լոռու մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս