
Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի ու դրա հետևանքների մասին։
<<Կորոնավիրուսը, շարքից հանելով թոքերը, առաջացնում է հիպօքսիա՝ օրգանիզմում թթվածնի քաղց, և այդպիսով արձանագրվում է մահ>>,- ասել է նախարարը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվը բավական ցածր է։
Թորոսյանը նաև անդրադարձել է <<Նորք>> ինֆեկցիոնում կառուցվող մոբիլային հիվանդանոցին և հայտնել, որ որոշվել է 40-ից ավել պալատներ կառուցել։
Նախարարը նաև հավելել է, որ <<Նորք>> ինֆեկցիոնից բացի այլ հիվանդանոցներում էլ են հիվանդների հոսպիտալեցնելու։ Նախարարը նաև նկատել է, որ վերջին օրերին բուժաշխատողների գործը սկսվել է բարձր գնահատվել ու առանձնահատուկ շնորհակալություն է հատնել <<Շտապօգնության>> աշխատակիցներին։