«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանն է, որը հեռուստադիտողներին առավել հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալից: Մենք խոսել ենք դերասանուհու ներկայիս անելիքների, դուստրերի, ամուսնու հետ տարիքային տարբերության եւ այլ թեմաների շուրջ: Անին բացատրել է, թե ինչու ներգրավված չէր «Անուղղելիները» սերիալում, պատմել է ամուսնու մասնագիտության մասին: Դերասանուհին անդրադարձել է նաեւ երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով, թե ինչով է այս ընթացքում ինքը զբաղվում:
-Անի՛, հեռուստատեսային վերջին նախագիծը, որտեղ ընդգրկված էիք, «Փոխնակ մայրը» հետուստասերիալն էր: Ինչու՞ «Անուղղելիներում» Ձեզ չտեսանք՝ չհրավիրեցի՞ն, թե՞ գուցե Դուք հրաժարվեցիք նկարահանվել:
-«Վերվարածներ»-ում իմ մարմնավորած կերպարը «Անուղղելիներում» չկար, ուստի առաջարկ չեմ ստացել, չեմ էլ հետաքրքրվել, թե ինչու իմ կերպարը սերիալում չկար: Փոխարենը արդեն 20 տարի է՝ աշխատում եմ թատրոնում, մշտապես համատեղել եմ բեմական եւ էկրանային գործունեությունս: Պատանի հանդիսատեսի թատրոնն իմ տունն է, այնտեղ ես հաստիքային դերասանուհի եմ:
-Երկու դուստր ունեք՝ մեկը՝ առաջին, մյուսը՝ երկրորդ ամուսնությունից. մի փոքր կպատմե՞ք նրանց մասին, քանի՞ տարեկան են:
-Մեծ դուստրս արդեն 15 տարեկան է, իսկ փոքրիկս շուտով 4 տարեկան կդառնա:
-Ի դեպ, սոցցանցերում շատ քննարկվեց Ձեր երկրորդ ամուսնու տարիքը, այն, որ նա Ձեզնից տարիքով փոքր է: Ի վերջո, որքա՞ն է Ձեր տարիքային տարբերությունը, այդ հանգամանքը Ձեր հարաբերություններում երբեւէ խոչընդոտ հանդիսացե՞լ է:
-Նախ ասեմ, որ ես ու ամուսինս նույն՝ 1980-ականների սերնդից ենք, ես նրանից մեծ չեմ այնքան , որքան, ասենք, Պուգաչովան Գալկինից, այնպես որ, չարժե այդքան քննարկել այդ հարցը: Ամուսինս ինձնից 5 տարով է փոքր, մենք միմյանց հիանալի հասկանում ենք:
-Ձեր ամուսինը Ձեր ոլորտու՞մ է աշխատում, թե՞ կապ չունի Ձեր ասպարեզի հետ:
-Ամուսինս բեմանկարիչ է, երկար տարիներ աշխատել է Գյումրու դրամատիկական, Պատանի հանդիսատեսի թատրոններում: Նրա հայրը եւս բեմանկարիչ է, այնպես որ, սերը դեպի թատրոնը անցել է իր հայրիկից:
-Իսկ հիմա ինչո՞վ է զբաղվում, կապ ունի՞ թատրոնի հետ:
-Հիմա նա 3D դիզայներ է, բայց կարոտում է բեմանկարչի իր ստեղծագործական աշխատանքը: Ամեն դեպքում, թատրոնը դեպի իրեն ձգելու կախարդական ուժ ունի, որի դեմ դժվար է դիմագրավել:
-Անի՛, այսօր մեր երկրում արտակարգ դրություն է հայտարարված: Կոնկրետ Դուք ինքնամեկուսացվե՞լ եք, ինչպե՞ս է Ձեր տրամադրությունն այս օրերին:
-Ամեն դեպքում, պետք չէ խուճապի մատնվել: Հարկավոր է հետեւողական լինել, հետեւել հիգիենայի տարրական կանոններին, զգույշ լինել, մեկս մյուսիս համար պետք է պատասխանատու լինենք:
-Ինչո՞վ կարելի է զբաղվել այս մեկ ամսվա ընթացքում, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր երկրպագուներին:
-Թող շատ գրքեր կարդան, ֆիլմեր դիտեն, զբաղվեն այն ամենով, ինչով ուզեցել են միշտ զբաղվել, բայց չի ստացվել: Հիմա ասեմ, թե ինչով եմ ես զբաղվում այս ընթացքում: Իմ հոբբին կարելն է, այնպես որ, մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ հասցրել եմ ստեղծագործել: Թող ամեն մեկն իր նախասիրությամբ զբաղվի: Պետք է հնարավորինս արդյունավետ անցկացնենք այս մեկ ամիսը՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ:
Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, մարտի 16-ից՝ 18։30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԲԱԼԶԱԿՅԱՆ ՏԱՐԻՔԻ 4 ԱՄԵՆԱԿԱՆԱՑԻ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայ հայտնի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 30-ն անց բալզակյան տարիքի 4 ամենականացի հայտնիներին: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է։ Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ։
Նազենի Հովհաննիսյան
Նազենին կանացիության խորհրդանիշ է: Նա ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ խնամված, ե՛ւ կիրթ, ե՛ւ ինտելեկտուալ ու տաղանդավոր: Բոլոր այս հատկությունների հանրագումարը նրան դարձնում են առանձնահատուկ: Նազենիին ֆիլմերում մշտապես բաժին են ընկնում գլխավոր դերեր: Նա հաջողությամբ է կերտում կանացի դրամատիկ կեպարները: Նազենին փայլում է նաեւ հայերենի փայլուն իմացությամբ, գրագետ խոսքով:
Ռոզի Ավետիսովա
Այս դերասանուհին շշմեցուցիչ փայլ ունի, եւ պատահական չէ, որ թատրոնում եւ կինոյում նրան վստահվում են ամենականացի կերպարները: Ռոզին հաճախ է հանդես գալիս հետաքրքիր, տարբերվող ֆոտոշարքերով, որոնցում ավելի է ընդգծվում նրա սեքսուալությունը: Նրան շատ են վերագրում սիրավեպեր, սակայն դերասանուհին մինչ օրս էլ ամենացանկալի հարսնացուների ցանկում է:
Հրաչուհի Ութմազյան
Ասմունքող, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը աչքի է ընկնում ոչ միայն իր կանացի փայլով, կոկիկությամբ, այլեւ ինտելեկտով եւ խորությամբ: Նա հասարակական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կին է, մշտապես աչքի է ընկնում իր տարբերվող եւ համարձակ տեսակետներով: Հրաչուհուն առանձին հմայք է հաղորդում նաեւ նրա անկեղծությունը:
Անի Պետրոսյան
Նա թատրոնում եւ կինոյում կերտել է ամենատարբեր կանանց կերպարներ՝ դրամատիկից մինչեւ կատակերգական: Առհասարակ, այս դերասանուհին տարիքից փոքր է երեւում: Անին տարիների ընթացքում կարողացել է տղամարդկանց համար լինել ցանկալի, կանանց համար՝ քննարկվող ու հետաքրքիր:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ