3 անգամ քվորում չլինի՝ Հայկ Մարությանի հրաժարականը կլինի. անակնկալները չեն բացառվում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում կատեգորիկ ասաց, որ չի մասնակցի նիստին։

«Եվ դա կլինի ավագանու պատմության մեջ առաջին դեպքը, որ ես չեմ մասնակցում նիստին․ արտակարգ իրավիճակի մասին օրենքն ասում է, որ ՏԻՄ-երի լիազորությունները եւս ժամանակավորապես սահմանափակվում կամ կասեցվում են, ու ինչպես վարչապետն է կոչ անում` ինքնամեկուսանալ, 100 հոգանոց այս նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել, ուստի չեմ գնա»:

Իսկ իմքայլականները կգնա՞ն։ «Էս պահին իրենք ունեն կատարողականի քննարկում, պարտավոր կլինեն, որ գնան, որպեսզի հերթական անգամ ծափահարեն չարած աշխատանքը»:

Համոզվա՞ծ եք։ «Գրեթե, բայց կարող եմ նաեւ կասկածել` զուտ այն պատճառով, որ «Իմ քայլն» անգամ անվիրուս ժամանակներում ամբողջ կազմով չէր մասնակցում նիստերին»: Հակառակ դեպքում` Մարությանի հրաժարակա՞ն։ «Չէ, նիստը 3 անգամ պետք է քվորում չունենա, որպեսզի հրաժարական լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս