«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության:
Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ԱՖ 158175 որոշումը: Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում: Այս գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին»:
Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։