Վարկային թեմային կվերադառնան մի քանի ամսից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխարհում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական վիճակի առնչությամբ այս ժամանակահատվածում որոշակիորեն սահմանափակվելու է միջազգային բանկային կոորպորացիաների և սիստեմաների կողմից պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը, այդ թվում՝ նաև այն նախագծերի, որոնք գործնականում վավերացված են և կյանքի կոչվելու համար ամեն բան վաղուց նախատեսված էր։

Մեր տեղեկություններով, առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար նախատեսված վարկային միջոցները ժամանակավորապես կկասեցվեն։

Խոսքը վերաբերում է տվյալ երկրների և Ասիական, ՎԶԵԲ-ի ու Համաշխարհային բանկի հետ նախատեսված վարկային համաձայնագրերին։

Ըստ տեղեկությունների, դրանց շուրջ որոշակիություն կլինի ոչ շուտ, քան ամռան երկրորդ, երրորդ ամիսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս