
Բրազիլական «Ֆլամենգոյի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսի COVID-19 կորոնավիրուսի հերթական թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ժորժե Ժեսուսը կորոնավիրուսի եւս մեկ թեստ հանձնել էր մարտի 16-ին եւ այն դրական արդյունք էր ցույց տվել:
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 170.000-ը: