Ազգային ժողովիտնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեռեւս մարտի 5-ին որոշել էր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ ստեղծել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ գրեթե բոլորի համար զարմանալի է եղել աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման հարցը, քանի որոչոքի համար գաղտնիք չէ, որ Ն.Բաղդասարյանը նախկինում փաստաբանական գործունեությամբէ, իսկ ՀՀ-ում ներդրումների խթանման հարցը շատ լուրջ տնտեսագիտական հմտություններ է պահանջում: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները այդքան էլ իրենց շարքերում չեն ընդունում Բաղդասարյանին, քանի որվերջինս մշտապես տարբերվող ու,իրենցիսկխոսքերով ասած, «խառը» նախադասություններով մտքեր է արտահայտում:
Ու այս կարեւոր աշխատանքային խումբը վստահելով Ն.Բաղասարյանին՝ արդեն իմքայլականների շրջանում խոսվում է այն մասին , որ այն լավ արդյունք չի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ են արել մինչեւ այժմ,ու ինչ ծրագրեր ունի աշխատանքային խումբը:
-Վարչապետի առաջարկությունն է եղել, որ խորհրդարանում նման աշխատանքային խումբ ստեղծվեր: Մինչեւ այս լուրջ աշխատանքներ ենք իրականացրել ու ապագայում էլ շատ ծրագրեր ունենք՝ խոշոր ներդրումների հետ կապված: Դրա մասին առաջիկայում կներկայացնենք:
-Այսինքն՝ Դուք աշխատում եք կառավարության հետ միասի՞ն:
-Բնական է՝ օրենսդիր մարմինն աշխատում է գործադիր մարմնի հետ, այդպես է նախատեսված: Մենք ծրագիր ենք մշակում, իսկ ծրագիրը հետեւյալն է.ներկայացնելու ենք, թե մոտակա ժամանակահատվածում ինչպիսի օրենսդրական բարեփոխումներ ենք ուզում անենքմինչեւ ԱԺ ընթացակարգը, եւ ինչպես ենքտեսնում այդ ամենի մոնիթորինգի իրականացումը, ինչպես ենք տեսնում կոնկրետ ներդրումների հետ կապված աշխատանքները:
-Իսկ ինչո՞ւ է որոշվել, որ Դուքպետք է ղեկավարեք աշխատանքային խումբը, քանի որ այն տնտեսական բլոկիհետ առնչվող հարցեր են, ու կարծես թե, դա այդքան էլ լավ չի ընդունվել անգամ Ձեր խմբակցությունում:
-Ես նախկինում շահույթ հետապնդող կազմակերպության ղեկավար եմ եղել, եւ սա հենց իրավական ոլորտին է առնչվում, խնդիրները լուծելու իրավական ոլորտիհետ կապված: Որովհետեւ նախկինում այնպես են օրենքները գրել, որտեղ պետության միջամտությունը շատ մեծ դեր է խաղացել տնտեսական սուբյեկների գործունեություն իրականացնելու համար: Հիմա պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի արդյունքում պետությունըքիչ միջամտի բիզնես գործունեությունում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ