
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը դիմում է ներկայացրել Երևանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։
Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 24-ի արձանագրության համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հռիփսիմե Հունանյանին»,- ասաց Մարությանը։