ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում զինծառայողները կամ նրանց ընտանիքները փոխհատուցում կստանան. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում մարտի 23-ին հերթական անգամ քննարկվելու են նախագծեր, որոնք վերաբերում են զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման կարգին:

Նշենք, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մի քանի փոփոխություններ են եղել, եւ ընդլայնվել է փոխհատուցում ստացողների շրջանակը: Սակայն, չնայած դրան, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններիշուրջ բուռն քննարկումները կրկինչեն դադարում:

Նախ նշենք, որ այժմ այս օրենքում ասվում է, որ փոխհատուցում տրվում է այն դեպքում, երբ զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Եվ, ահա, Պաշտպանության նախարարության կողմից առաջարկվում է ցանկում լրացում կատարել ու ընդգծել, որ այս կարգավորումը տարածվում է նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս լինելու պարագայում:

Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորման մեջ ասվում է, որ Զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղիչենունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Եվ, օրինակ, նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրիխորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում:

Ընդ որում, օրենքի նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաեւ, որ ներկայումս, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն,օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաեւ 2008-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց, հատուցում կստանան նաեւ թվով 9 զինծառայող (ընտանիք): Ընդ որում, նախագիծն անցել է փորձաքննության ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունում, եւ էական խնդիրներ չեն հայտնաբերվել, եղել են միայն տեղխնիկական վրիպակներ: Այսինքն՝ այս 9 նախկին զինծառայողները կդառնան 1000-դրամների հիմնադրամի շահառու:

Նկատենք, սակայն, որ կառավարությունը մինչ այս բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասը: ԼՀԿ-ն առաջարկում էր նաեւօրենքի կարգավորման առարկան սահմանել՝ ներառյալ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը,բացի այդ, որպեսօրենքի կիրառման դեպք, համարել նաեւ առողջական վիճակի վատթարացումը:

Պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ նշել էր, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ» եզրույթն իրմեջ ներառում է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը, եւ այդ կապակցությամբ օրենքում հատուկ նշումը ճիշտ չէ ու անընդունելի է: Միեւնույն ժամանակ նշվել էր, թե առողջական վիճակի վատթարացումը որպես հասցված վնասի հանգամանք սահմանելու առաջարկության անհրաժեշտությունը չկա, քանի որօրենքը վնասների հատուցում է նախատեսում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում:

Հիշեցնենք, որ ԱԺ երկրորդ նստաշրջանի սկզբում էլ կառավարությունը մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ նախաձեռնություն, որով առաջարկվում էր զորացրվող զինծառայողներին համալիր փորձաքննության ենթարկել այնպես, ինչպես ենթարկում են զորակոչելիս, եւ եթե պարզվի, որ զինծառայողի առողջական խնդիրներն առաջացել են ծառայության ժամանակ կամ հետեւանքով, ապա պետությունը պարտավոր է հոգալ բուժծախսերը։

Միաժամանակ նույնօրը կքննարկվի նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում (6 ամիս) այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում: Որպես հիմնավորում՝ պատգամավորը նշում է, որ գործողօրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ընտանեկան պայմաններից ելնելով, հայտարարված զորակոչին ենթակա քաղաքացուն տրվում է տարկետում, սակայն բաց է թողնված ընտանիքի անդամի մահվան դեպքը, որը խախտում է ընտանիքի մյուս անդամների կյանքի բնականոն ընթացքը, խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս