ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը հայտնվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ Ընդդեմ քաղաքապետի հանձնաժողով է դիմել անհատ ձեռնարկատեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զովունու բնակիչ, անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որի հիման վրա էլ հարուցվել է վարչական վարույթ։ Իսկ, ահա, մարտի 3-ի դռնբաց նիստում քննարկվել է Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին հարցը:
Մեզ հայտնի դարձավ, որ իր հերթին հանձնաժողովը, հունվարի 24-ին գրությամբ դիմել է Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին՝ խնդրելով 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուների ՝ վարձակալության կամ անհատույց իրավունքով տրամադրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետը գրությունը ստացել է հունվարի 23-ինMulberry Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, եւ պետք է պահանջված տեղեկությունը ներկայացնել մինչեւ փետրվարի 1-ը ներառյալ,սակայն փետրվարի 1-ին Եղվարդի քաղաքապետը հանձնաժողով է ներկայացրել թերիտեղեկություն։ Այս դեպքում Եղվարդի ղեկավարը պահանջված տեղեկատվությունը ներկայացրել է ոչ ամբողջական, ինչը կարող է համարվել օրենքի խախտում, ուստիհանձնաժողովը Եղվարդի քաղաքապետի կողմիցօրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել է վարչական վարույթ:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը ներկայացրեց պատմությունը.«Ինքը դիմեց մեզ,բայց դրանից երկու ամիս առաջ մեկ այլ ընկերություն էր դիմել եւ խնդրել հենասյուները վարձակալության տալ։ Հաշվի առնելով սա՝մենք Տիգրան Հովհաննիսյանին խնդրեցինք ուշ դիմել, քանի որպետք է հենսայուների վիճակը եւ ծանրաբեռնվածությունը ուսումնասիրենք: Խնդիր չկա, մեզ համար ավելի լավ. որքան շատ լինեն ընկերությունները, այնքան մրցակցություն կլինի։ Բայց այդ ընթացքում պարզում ենք, որ նա համայնքում ինքնագործունեությամբ է զբաղվել, եւ մենք պահանջեցինք դադարեցնել, խոստացանք, որ կհատկացնենք։ Բայց հետո ավագանին որոշում կայացրեց, եւ իրենտրվեց այդ թույլտվությունը: Մենք իրեն համայնքում թույլատրել ենք այդ հենասյուների վրա կաբելային ցանց անցկացնելու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց Տիգրան Հովհաննիսյանի հետ կապ հաստատել։
Սյունէ Համբարձումյան