ԱԶԲ-ն հայտնում է COVID 19 պանդեմիային՝ 6.5 միլիարդ դոլարի չափով իր նախնական արձագանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)հայտարարել է 6․5 միլիարդդոլար գումարով փաթեթիմասին, ինչի նպատակն է հոգալ զարգացող անդամ երկրների (ԶԱԵ-ներ) հրատապ կարիքները նոր կորոնավիրուսի (COVID-19) պանդեմիային արձագանքելու գործընթացում։
«Այս պանդեմիան դարձել է մեծ համաշխարհային ճգնաժամ։ Այն պահանջում է հուժկու գործողություն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում» – ասաց ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան․ «Մեր զարգացող անդամ երկրների հետ միասին մենք ձևակերպում ենք վճռական գործողությունների շարք՝ այս պանդեմիայի դեմ պայքարելու, ողջ տարածաշրջանում աղքատ, խոցելի բնակչությանը և բնակչության ավելի լայն շրջանակներին պաշտպանելու, և հնարավորինս արագընթաց տեմպերով տնտեսությունների վերականգնումն ապահովելու նպատակով։ Մեր անդամ երկրների և գործընկեր հաստատությունների հետ սերտ երկխոսության հիման վրա մենք տեղաբաշխում ենք 6․5 միլիարդ դոլարի չափով հակաճգնաժամային միջոցառումների այս փաթեթը՝ անդամ երկրների հրատապ կարիքները բավարարելու նպատակով»։

Պրն Ասակավան շեշտեց, որ «ԱԶԲ-ն պատրաստ է հընթացս տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն և տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվություն՝ իրավիճակով պահանջվող բոլոր դեպքերում՝ ի լրումն 6․5 միլիարդ դոլարի փաթեթի»։

Նախնական փաթեթը ներառում է մոտավորապես 3․6 միլիարդ դոլար պետական երաշխիքներով գործառնություններում՝ նախատեսված պանդեմիայիառողջապահական և տնտեսական հետևանքների մասով բազմաթիվ արձագանքների համար, և 1.6 միլիարդ դոլար առանց պետական երաշխիքի գործառնություններում՝ նախատեսված միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, տեղական և տարածաշրջանային առևտրի, ինչպես նաև անմիջական ազդեցության ենթարկված ընկերությունների համար։ ԱԶԲ-ն կհամախմբի նաև 1 միլիարդ դոլարի չափով գումար կոնցեսիոն միջոցներում՝ ընթացիկ ծրագրերից կատարվող վերաբաշխումների և չնախատեսված իրավիճակների դեպքում հնարավոր կարիքները գնահատելու միջոցով։ ԱԶԲ-ն կտրամադրի 40 միլիոն դոլար տեխնիկական աջակցության և արագ դրամաշնորհների համար։

Աջակցության փաթեթը ԶԱԵ-ներին հնարավորինս արագ և ճկուն եղանակով տրամադրելու նպատակով ԱԶԲ-ն կփորձի համապատասխանեցնել իր ֆինանսական գործիքները և աշխատանքային գործընթացները։ Հաստատվելով ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից՝ այն կներառի ֆինանսական խիստ սահմանափակումներին առերեսված տնտեսությունների համար արտակարգ բյուջետային աջակցության, քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռացիոնալացված ընթացակարգերի և ճկուն ու արագ գործընթացներով համընդհանուր գնումների արագ հասանելիություն։

Պանդեմիան պահանջում է համակարգված արձագանքում և ուժեղ համագործակցություն երկրների և կազմակերպությունների միջև։ ԱԶԲ-ն կշարունակի ուժեղացնել իր սերտ համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, տարածաշրջանային զարգացման բանկերի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և հիմնական երկկողմ ֆինանսավորող գործակալությունների, այդ թվում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների, և մասնավոր հատվածի կազմակերությունների հետ՝ իր կողմից COVID-19-ին արձագանքման արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով։

2020 թ․ փետրվարի 7-ին, իր կողմից COVID-19-ին առաջին արձագանքումից ի վեր ԱԶԲ-ն տրամադրել է ավելի քան 225 միլիոն դոլար՝ ԶԱԵ-ներում կառավարությունների և բիզնեսների հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Մինչ օրս COVID-19-ին ԱԶԲ-ի արձագանքը ներառում է․
• 2020 թ․ փետրվարի7․ 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ Չինաստանի ժողովրդական հանրապետությունում (ՉԺՀ) և Մեծ Մեքոնգի ենթաշրջանում վարակիչ հիվանդության կանխարգելումը, հայտնաբերումը և արձագանքումը բարելավելու նպատակով։
• 2020 թ․ փետրվարի 25․ 130 միլիոն ՉՅ (18.6 մլն․ դոլար)մասնավոր հատվածին տրամադրվող վարկՅուհանի՝ ՉԺՀ-ում հիմնված դեղագործական դիստրիբյուտորին կենսական նշանակության դեղերի և անձնական պաշտպանիչ սարքավորումների շարունակական մատակարարումը հնարավոր դարձնելու նպատակով։
• 2020 թ․ փետրվարի 26․ Դրամաշնորհային երկրորդ պատուհանը ստեղծվել է նախնական2 միլիոն դոլարի հատկացումով, ինչի նպատակն էր օգնել ԶԱԵ-ներին զսպել COVID-19-ը և բարելավել դիմակայունությունը։ Համախմբվում է լրացուցիչ ֆինանսավորում այս դրամաշնորհային պատուհանի համար։
• 2020 թ․ մարտի 12․200 միլիոն դոլար տրամադրվեց ԱԶԲ-ի Մատակարումների շղթայի ֆինանսավորման ծրագրի միջոցով, որը նախատեսված է COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղեր և այլ պարագաներ արտադրող ու բաշխող ընկերությունների համար։ Իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ԱԶԲ-ն կարող է նման ընկերություններին տրամադրել զգալի շրջանառու կապիտալ։
• 2020 թ․ մարտի 13․ 3 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ COVID-19-ին Ֆիլիպինների կառավարության արձագանքմանն աջակցելու նպատակով, ներառյալ՝ արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ բժշկական պարագաների գնումը և արդյունավետ առողջապահական ծառայությունների մատուցումը։
• 2020 թ․ մարտի 13․ 600,000 դոլարի չափով դրամաշնորհ Առողջապահության համակարգի բարելավման ծրագրից՝ Շրի Լանկայում կանխարգելման և արձագանքման աշխատանքները, այդ թվում՝ հիվանդությունների վերահսկողությունը և բժշկական պարագաների ու սարքավորումների տրամադրումը ֆինանսավորելու նպատակով։
2020 թ․ մարտի13․100,000 դոլարվերաբաշխվել է Տաջիկստանի Մոր և մանկան առողջության համալիր խնամքի ծրագրից՝ COVID-19-ի կանխարգելումը և մեղմումը, բժշկական պարագաները և սարքավորումները ֆինանսավորելու նպատակով։
• 2020 թ․ մարտի 18․ 1.4 միլիոն դոլար է վերաբաշխվել Մոնղոլիայի Առողջապահության ոլորտի զարգացման հինգերորդ ծրագրից՝ սուր շնչառական հիվանդությունների վաղ հայտնաբերման, հրատապ բուժման և կառավարման համար կենսական նշանակության բժշկական սարքավորումներ գնելու նպատակով։ ԱԶԲ-ն նաև հաստատել է 225,000 դոլարի չափով փոքրամասշտաբ տեխնիկական աջակցություն՝ վարակի կանխարգելման և վերահսկման հարցում Մոնղոլիայի ազգային կարողությունը հզորացնելու նպատակով։

Վերը ներկայացված միջոցառումներն ապահովող ֆինանսական գործիքները մատչելի են ԱԶԲ-ի բոլոր ԶԱԵ-ների համար։
ԱԶԲ-ի նախնական տնտեսական վերլուծությունը և հարակից տվյալների ֆայլերը հրապարակվել են 2020 թ․ մարտի 6-ին«COVID-19-ի բռնկման տնտեսական ազդեցությունը զարգացող Ասիայում» խորագրով հրապարակման մեջ։ Այնտեղ ներկայացվել են զարգացող Ասիայի, և տարածաշրջանի առանձին տնտեսությունների և ոլորտների վրա բազմաթիվ խողովակներով ազդեցության գնահատումները, ներառյալ՝ ներքին պահանջարկի կտրուկ նվազումները, զբոսաշրջության և գործուղումների, առևտրի և արտադրական կապերի ավելի ցածր մակարդակը, մատակարարման խաթարումները և առողջության վրա ազդեցությունները։

ԱԶԲ-ը կհրապարակի պանդեմիայի տնտեսական ազդեցության թարմացված գնահատումները «Ասիական զարգացման հեռանկարներ 2020» խորագրով իր հրապարակման մեջ, որը թողարկվելու է 2020 թ․ ապրիլի 1-ին։

ԱյցելեքԱԶԲ-ի կայքը՝ ընթացիկ արձագանքման մասին ավելին իմանալու համար։

ԱԶԲ-ն պարտավորվում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամներ՝ 49-ը տարածաշրջանից:




Լրահոս