Ով է Տավուշում սպանված 23-ամյա երիտասարդը․ ինչ է եղել իրականում․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի կենտրոնական փողոցում՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի խաչմերուկում, տղայական վիճաբանություն է տեղի ունեցել Արծվաբերդի բնակիչ 26-ամյա Արտակ Մ․-ի և Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ 23-ամյա Բորիս Ալիփյանի, նույն բնակավայրից 21-ամյա Սարգիս Բաբայանի ու Դավիթ Ծաղկյանի միջև։

Կռվի ժամանակ մահացու վիրավորում է ստացել 23-ամյա Բորիս Ալիփյանը, իսկ մյուս երկու երիտասարդները ստացել են մարմնական վնասվածքներ։ ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Այգեձոր համայնքի ղեկավար Լորիս Միրզոյանի հետ, ով նշեց, որ մահացած 23-ամյա երիտասարդը իրենց գուղից էր, շատ պարկեշտ, խելացի անձնավորություն էր։

«Նա կռվի մասնակից չի եղել, պատահական ընկերների հետ գնացել է Արծվաբերդ, որտեղ և տեղի է ունեցել այդ դժբախտությունը։ Աշխատում էր գյուղի այգիներում պահակ, տան միակ զավակն էր։ Տարիներ առաջ այրվելուց էր պրծել, հազիվ են կյանքը փրկել, որի պատճառով էլ բանակից ազատվել էր»,-ասաց նա։

Ի դեպ, մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակի մասին Լորիս Միրզոյանն ասաց, որ արյունահոսություն են ունեցել, սակայն բժիշկներին հաջողվել է այն  կանխել։ Այս պահին երկու վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս