
Բրազիլական «Բոտաֆոգոյի» ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան Կարիոկա լիգայի 3-րդ տուրում «Բանգուի» դեմ խաղի (1։1) 29-րդ րոպեին կարողացավ անվրեպ իրացնել 11 հարվածը։ Այդ գոլի շնորհիվ ճապոնացի կիսապաշտպանը բացառիկ ռեկորդ սահմանեց ֆուտբոլի պատմության մեջ։ Հոնդան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել 5 տարբեր աշխաչհամասերում։ Այսպիսով, Հոնդան աչքի է ընկել Հարավային եւ Հյուսային ամերիկաներում, Ասիայում, Ավստրալիայում եւ Եվրոպայում։ Հավելենք,որ ճապոնացին «Բանգուի» դեմ խաղում իր նորամուտն էր նշում «Բուտաֆոգոյի» կազմում։ Կեյսուկեի թիմը Կարիոկա լիգայում ընդգրկված է A խմբում եւ 3 խաղերից հետո 3-րդից 4-րդ տեղերն է բաժանում «Բանգուի» հետ։
Էդմոն Մարտիրոսյան