
Յունիբանկն այսօր փոխանցեց 10 մլն ՀՀ դրամ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Ընթացքում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցումը։